ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Արամ Սարգսյան. Մենք մեր հայտը ներկայացնում ենք Հայաստանի հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը

Արամ Սարգսյան. Մենք մեր հայտը ներկայացնում ենք Հայաստանի հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը
20.12.2017 | 02:53

Որպեսզի Արտակ Զեյնալյանը նախագահի թեկնածու առաջադրվի, անհրաժեշտ է խորհրդարանի առնվազն մեկ քառորդի՝ 27 պատգամավորի ստորագրությունը: 9- հոգանոց խմբակցություն ունեցող «Ելքը» գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ խորհրդակցություններ դեռ չեն եղել, իրենք նախագահի թեկնածուի հարցով դեռ որոշում չունեն, սակայն որևէ տարբերակ չեն բացառում․ «Հիմա «Ելքը» ակնկալում է, ոչ մեկին չես կարող զրկել ակնկալիքներից: Այլ է խնդիրը, թե էդ ակնկալիքները որքանով են իրականանալի մեր մասով: Եվ ցանկացած հարցում, այդ թվում նաև այս հարցում բանակցությունը ենթադրում է երկու կողմերի հավասար մասնակցություն: Այս պահին մենք թեկնածու չունենք: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում նման հարց չկա... Եթե մենք ունենանք թեկնածու, բնականաբար, հանրությունը տեղյակ կլինի: Հնարավոր է չունենանք, բայց եթե մենք թեկնածու չունենք, չի նշանակում, որ ինքնին պարտավոր ենք պաշտպանել «Ելք» դաշինքի թեկնածուին»:


Հարցին` հնարավո՞ր է սատարեն ՀՀԿ-ի թեկնածուին, Պետրոսյանն արձագանքեց․ «Այս պահին ոչինչ չեմ կարող բացառել: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Այս պահին «Ծառուկյան» դաշինքը որևէ մեկին չի սատարում, նման հարց օրակարգում չունի»:
«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք, Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջարկելով, ցանկանում են ցույց տալ՝ ունեն բավարար ներուժ նաև իշխանությունը ստանձնելու համար, իսկ դիմելով «Ծառուկյան» դաշինքին՝ չեն փորձում նրանց ընդդիմադիր լինել-չլինելը ստուգել․ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք արժանի ուժ ենք իշխանությանը փոխարինելու: Իսկ ով ընդդիմադիր է, թե ընդդիմադիր չէ, պիտի ինքը ապացուցի: Մենք մեր հայտը ներկայացնում ենք Հայաստանի հանրությանը, ոչ թե առանձին կուսակցությանը: Առանձին կուսակցությանն ասում ենք՝ մենք թեկնածու ունենք, առաջադրել ենք, խնդրում ենք նայեք մեր թեկնածուին, ինչքանով է հնարավոր, որ դուք էլ աջակցեք: Մնացածը խմբակցության խնդիրն է: Էստեղ փորձել հակադրություն գտնել, բանավեճի տանել մեզ ու «Ծառուկյան» դաշինքին, կարծում եմ ոչ ճիշտ, ոչ նպատակահարմար, գործին օգուտ: Ավելի լավ է մեզ ու գործող կոալիցիային հակադրության տանել, «Ծառուկյան» դաշինքին ու գործող կոալիցիային հակադրության տանել: Եթե էս երկրում փոփոխություն եք ուզում»:

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ